Քննարկվել են համագործակցությունը զարգացնելու...

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում մայիսի 26-ին կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հանդիպումը Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ահմադ Սաիդմուրոդզոդայի հետ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  

Կողմերն անդրադարձել են կազմակերպության գործունեության առաջնահերթություններին, քննարկել Հայաստան-ՇՀԿ համագործակցության զարգացման հնարավորությունները։  

Մտքեր են փոխանակվել ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում բազմակողմ մեխանիզմների արդյունավետ իրացման հնարավորությունների շուրջ։ 

Տարածաշրջանային և միջազգային հարցերի դիտարկման համատեքստում նախարարի տեղակալը ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության շարունակական ջանքերը։