Քննարկվել են Երևանի և Մադրիդի միջև համագործակ...

Երևան և Մադրիդ քաղաքների միջև համագործակցության համաձայնագրի նախագծի քննարկման շրջանակում Իսպանիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս-Մարտինես Ալմեյդայի հետ։

Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունը, հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են Երևանի և Մադրիդի միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու հետագա ընթացքը։

Երևանի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ այս գործընկերությունը կնպաստի երկու մայրաքաղաքների միջև փորձի փոխանակմանն ու համատեղ նոր ծրագրերի իրագործմանը։