
Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը։
ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Ալեքսանդր Թիմանին պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել ԱՄՀ-ի հետ արդյունավետ համագործակցությունը։
Քննարկվել են էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։