Քննարկվել է Հայաստանում ամերիկյան ներդրումներ...

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») գլխավոր գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանի հետ։ 

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։ 

«Դեսպան Քվինը «Էնթերփրայզ Արմենիայի» («Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ) գլխավոր գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանի հետ զրուցեց Հայաստանում ամերիկյան ներդրումների ավելացման ու հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության մասին։ 

Ուրախ ենք շարունակել մեր համագործակցությունը` միտված տնտեսական բարեկեցության խթանմանը թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Հայաստանում»,- ասված է հաղորդագրության մեջ։