Քննարկվել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ո...

Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 26-ին Լոնդոնում հանդիպել է Բիզնեսի և առևտրի պետական դեպարտամենտի նախարար Տիմոթի Մինտոյի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։

Հանդիպմանը քննարկվել են առևտրի, ծառայությունների և ներդրումների հետ կապված հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ուղիղ չվերթների կազմակերպման հնարավորությանը։