Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Երևանում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հետ։
Ռուբինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Քննարկեցինք տարածաշրջանային զարգացումներն ու ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացը»,- գրել է Ռուբինյանը:
Ավելի վաղ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը ժամանել է Հայաստան և հանդիպումներ է ունենալու ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԳ նախարարի, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցչի հետ։
ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ այցի նպատակն ԱՄՆ նախագահի՝ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության տեսլականի առաջ մղելն է։



