ՔԿՀ-ում պահվող Տաթևիկ Վիրաբյանը կրկին ուշագնա...

Անազատության մեջ պահվող Տաթևիկ Վիրաբյանը երեկ կրկին ուշագնաց է եղելԱյս մասին ահազանգում է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։

«Բժիշկները հսկում ենԱյս պահին վիճակը կայուն է»,-մանրամասնում է փաստաբանը։

Առաջին անգամ նա ոըշագնաց էր եղել հոկտեբերի 15-ին Աբովյան ՔԿՀ խցում։

Հիշեցնենքոր հոկտեմբերի 19-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժել է Տաթևիկ Վիրաբյանի կալանավորման դեմ պաշտպանների ներկայցրած բողոքը։

Տաթևիկ Վիրաբյանը բերման է ենթարկվել սեպտեմբերի 19-ին Երևանի կենտրոնում հանուն Արցախի պաշտպանության տեղի ունեցած հավաքի ժամանակ։ Ոստիկանությունից հիմնավորում ենոր նա չի ենթարկվել ոստիկանների պահանջինմասնակցել է զանգվածային անկարգություններինսոցցացնցերում բռնության կոչեր է հնչեցրել։

Տաթևիկ Վիրաբյանն Արցախից էպատերազմում զոհվել է նրա եղբայրը՝ Գևորգ Վիրաբյանը։ Ունի երկու անչափահաս երեխաորոնց հիմա խնամում է տատը։

Փաստաբանն ավելի վաղ հայտնել էրոր Տաթևիկ Վիրաբյանն անազատության մեջ գտնվող միակ կին քաղբանտարկյալն է. «Իրավաչափ չէ ընդհանրապես կալանքի տակ պահելըթեկուզ հենց քրեական դատավարության իրավունքի իմաստովորովհետեւ կալանքի համար հիմքերը ամբողջությամբ բացակայում ենբացի այդձերբակալությունը տեղի է ունեցել ապօրինի»։