Քելլոգը մեկնաբանել է Թրամփի խոսքերն այն մասին...

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը մեկնաբանել է Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «կրակի հետ է խաղում»։ Քելլոգը կարծում է, որ դա անձնական խնդիր է։

«Կարծում եմ, որ կրակը, որի մասին նա խոսում է Թրամփը, անձնական հարաբերություններ են: Քանի որ Թրամփը շատ է գնահատում անձնական հարաբերությունները»,- ասել է նրա հատուկ ներկայացուցիչը Fox News-ի եթերում:

Այս շաբաթ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ դժգոհ է Ռուսաստանի նախագահից: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ռուսական բանակը մայիսի 25-ի գիշերը զանգվածային հարձակում գործեց ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների վրա: Կրեմլը Թրամփի խոսքերը կապել էր «էմոցիոնալ ծանրաբեռնվածության» հետ: Պետքարտուղարությունը վստահեցրել է, որ Ռուսաստանի մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունները հիասթափություն պետք չէ համարել։

Նախօրեին Թրամփը սոցցանցային գրառման մեջ նշել էր.«Վլադիմիր Պուտինը չի գիտակցում, որ եթե ես չլինեի, Ռուսաստանի հետ արդեն շատ վատ բաներ կատարված կլինեին, և ես նկատի ունեմ իսկապես վատ բաներ: Նա կրակի հետ է խաղում»: 

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ նախագահը, մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Ուկրաինային հասցված հարվածները, գրել էր, որ Պուտինը «խելագարվել է»: