Ղազախական Qazaq Air ավիաընկերությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, դադարեցրել է թռիչքներն Աստանա-Եկատերինբուրգ երթուղով։ Այս մասին ասվում է փոխադրողի հայտարարության մեջ։
«Qazaq Air»-ը ստիպված է ժամանակավորապես դադարեցնել թռիչքները Աստանա-Եկատերինբուրգ երթուղով՝ այս տարվա դեկտեմբերի 28-ից մինչև 2025 թվականի հունվարի 27-ը։ Թռիչքների կասեցումն իրականացվել է ուղևորների և անձնակազմի անդամների անվտանգությունն ապահովելու համար՝ ելնելով դեպի Ռուսաստան թռիչքների ռիսկերի շարունակական գնահատման արդյունքներից»,- նշվում է տեքստում։
«Ավիաընկերությունը կշարունակի թռիչքներ իրականացնել դեպի Օմսկ և Նովոսիբիրսկ, որոնք ներկայումս շարունակում են բավարարել Qazaq Air-ի ռիսկերի գնահատման չափանիշները։ Դեպի Եկատերինբուրգ թռիչքների վերականգնումը կիրականացվի ռիսկերի վերագնահատման արդյունքների հիման վրա»,- ասվում է ավիաընկերության՝ Telegram-ի իր ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ավիաընկերությունից հավաստիացրել են, որ չեղարկված չվերթի ուղևորներին կտրամադրվի ավիատոմսի ամբողջ արժեքի փոխհատուցում և այլընտրանքային թռիչքների անվճար վերամրագրում։



