Կառավարության այսօրվա նիստում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ քաղաքացիական ծառայության համակարգին և նշեց, որ բավականին շատ խոսվեց պարգևատրման համակարգի մասին, քանի որ վերջապես թափանցիկ տեղեկատվություն տարածվեց.«Այդ համակարգը ստվերում գործել է երկար տարիներ և որոշակի խորքային խնդիրներ է լուծել:
Մենք պետք է պարզ խոսենք քաղծառայության, վարձատրության չափերի և այն խնդիրների մասին, որոնք ստեղծվել են այդ համակարգի ոչ արդիական լինելու մասին»,-ասաց նա: Տիգրան Ավինյանը նշեց, որ քննարկումները պետք է շարունակել, պետք է պարզ և բաց լինել և պետք է բարձրաձայնել նպատակները.«Արդեն իսկ միգուցե շատ դեպքերին դժվարին թվացող որոշումներ կայացվեն, բայց վստահ եմ, որ դժվարին չեն լինի, եթե ճիշտ խորհրդակցությունը ապահովենք»:



