Քաղաքապետը այցելել է Եղեռնը վերապրած երկու եր...

Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Ծիծեռնակաբերդից հետո քաղաքապետ Մարությանը այցելել է Մեծ Եղեռնը վերապրած երկու երևանցիներին. «Նկարում 108-ամյա Անդրանիկ Մաթևոսյանն է, որը Ղարսից գաղթել է 3 տարեկանում։ 
Անդրանիկ պապը 77 թոռ ու ծոռ ունի՝ տարբեր մասնագիտությունների, զբաղմունքների տեր մարդիկ, երեխաներ, որոնք տարբեր երազանքներ ունեն։
«Պատկերացրեք, թե ցեղասպանությունը վերապրած մեկ մարդն ի՜նչ սերունդ է տվել, եւ ի՜նչ սերունդ կարող էին թողել Եղեռնի նահատակները», - ասաց քաղաքապետը»- գրել է քաղաքապետի խոսնակը: