Քաղաքապետին հանդիպելուց հետո վանաձորցի վարորդ...

Վանաձորցի բազմաթիվ վարորդներ առավոտյան ժամը 10:00-ից բողոքի ակցիա են իրականացրել կենտրոնական Հայքի հրապարակում՝ ընդդեմ մեքենայի գազի թանկացման:

Politik.am-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասաց, որ վարորդները դժգոհում են ոչ միայն գազի գնի բարձրացումից, այլ նաեւ տրամադրվող գազի որակից. «Վարորդների կարծիքներն իրարամերժ էին. մի մասը գնից էին բողոքում, մյուսները՝ գազի օգտակար գործողության գործակցից. այսինքն՝ նույն քանակությամբ գազ են լցնում, բայց ավելի քիչ ճանապարհ են անցնուգ»:

Ասլանյանը նշեց, որ կփորձեն հնարավորինս կարճ ժամանակում ծանոթանալ նշված բոլորի կետերին, կատարել խնդրի բազմակողմանի ուսումնասիրություն և առաջարկել լուծումներ:

Վանաձորի քաղաքապետը նշեց, որ իր հետ հանդիպումից հետո վարորդները դադաերեցրել են ակցիան: 

Մարիամ Սարգսյան