Քաղաքապետարանը սուտ նամակ է տվել. Հս.պողոտայի...

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները կառավարության դիմաց կրկին իրականացնում են արդեն ավանդական դարձած բողոքի ակցիան: Այստեղ են եկել «Քաղաքապետարանը Հյուսիսային պողոտայի և Բուզանդի բնակիչներին խաբեց-«գցեց» փողոց», «Հյուսիսային պողոտայի և Բուզանդի բնակիչները 14 տարի պայքարում են իրենց ոտնահարված իրավունքների համար» պաստառներով:

Նրանց խոսքով՝  յոթ ընտանիք իրեն պատկանող բնակարանների համար դեռևս լիարժեք փոխհատուցում չի ստացել։

Բնակիչներից մեկը մեջբերեց քաղաքապետարանից ստացված նամակի մի հատված. Տրված տեղեկության համաձայն՝  Երևան քաղաքաի Հյուսիսային պողոտայի և Բուզանդի փողոցի նախկին բնակիչներին Երևան հիմնադրամի կողմից լրացուցիչ փոխհատուցումների տրամադրման համար հիմք են հանդիսացել «Երևան քաղաքի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՊՈԱԿ-ի կողմից ներդրումային ցուցակները, որով սահմանված են եղել փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց ցուցակները»

«Այսինքն՝ մենք իրավունք չունենք, իսկ մի մասը՝ ունի: Ընտանքիների միջև տարբերություն են դնում, նրանց համար հատուկ ցուցակներ են կազմել»,- ասում է նա:

Նամակի մեջ նաև ասվում է, որ նշված լրացուցիչ փոխհատուցումները տրվել են 2004 թվականին, այնինչ քաղքացու հավաստամամբ՝ դրանք հատկացվել են 2008, 2009 և 2013 թվականներին:

«Սա էլ է սուտ: 2004 թվականին ոչ ոքի փոխհատուցում չեն տվել»,- ասում է քաղաքացին: 

Նամակը՝ ստորև.

67365850_2362940397358560_6463960823118168064_n