
Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ թաղապետարանում տեղի ունեցած խմբակային ծեծի փաստով Երևանի քաղաքապետարանում Տիգրան Ավինյանի մասնակցությամբ քննարկում է տեղի ունենում ավագանու անդամների հետ։ Տեղեկությունը «Հրապարակ»-ին փոխանցել են Երևանի քաղաքապետարանի լրատվականից։
Հիշեցնենք՝ այսօր Նոր Նորքի թաղապետարանում բռնության է ենթարկվել ակտիվիստ Արթուր Չախոյանը, ջարդարարների մեջ եղել է անձամբ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։