Քաղաքապետարանից «Լույս»-ին չեն հրավիրել Երևան...

Այսօր կայացավ Երևանի 2800 ամյակի այգու բացումը: Politik.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը նշեց, որ իրենց խմբակցությունն այգու բացմանը մասնակցելու հրավեր չի ստացել:

«Այդ այգին քաղաքապետ Հայկ Մարությանի վաստակը  չէ: Այն դեռևս Տարոն Մարգարյանի քաղաքապետության ընթացքում Երևանի ավագանու «Ելք» խմբակցության քվեարկության արդյունքում կառուցված այգի է, բայց մեզ նույնիսկ տեղյակ չեն պահել բացման մասին»,-նշեց Անի Խաչատրյանը: