Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Բո...

Կայացել են Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ելենա Շեկերլետովայի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Խորհրդակցության ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը՝ հավելելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել առևտրատնտեսական, պաշտպանական, տրանսպորտի, էներգետիկ, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում կապերի հետագա ընդլայնման համար:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Կարևորվել է Բուլղարիայի կողմից ցուցաբերվելիք հնարավոր աջակցությունը:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Բուլղարիային ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկին սատարելու համար՝ միևնույն ժամանակ ընդգծելով վիզաների դյուրացման համաձայնագրի պատշաճ իրականացման անհրաժեշտությունը: