Քաղաքական հաշվեհարդարը թևակոխեց նոր փուլ. տիպ...

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքական հետապնդման իրավական կատարածուներ…
Նոր ձևավորված ԱԺ-ի իշխանական թևն անընդհատ խոսում էր բարեվարքությունից։ Թե որքանով հաջողվեց դա իրականություն դարձնել՝ արդեն առանձին քննարկման հարց է։
Բայց բավական էր մեկ օր, մեկ նիստ ներկա գտնվեր դարի խառնակիչը, որպեսզի ամեն ինչ պղծվեր։

Թիվ մեկ քաղաքական ամբիոնից ավտորիտար ռեժիմի պարագլուխը հանձնարարեց «իրավապահներին», և քաղաքական հաշվեհարդարը թևակոխեց նոր փուլ։
Այսօր առավոտից խուզարկություններ են իրականացվում Քոչարյանների բնակարաններում և նրանց հետ իբրև փոխկապակցված բիզնեսներում։
Նախ՝ զորակցությունս և անվերապահ աջակցությունս Նախագահին։ Վստահ եմ՝ սա էլ կհաղթահարի։

Իսկ հեղինակազուրկ հեղինակները մի օր՝ և այդ օրը, վստահ եմ, շատ մոտ է, ստիպված են լինելու պատասխան տալ իրենց արածների համար։
Բայց այդ պատասխանատվությունը պետք է իրականացնեն նորմալ, իրավական պետության իրավապահները, ոչ թե քաղաքական պատվեր կատարող իրավական կատարածուները։
Որովհետև իշխանությունը ժամանակավոր է, իսկ պետությունն ու օրենքը՝ բոլորինս»։