Քաղաքական անցյալին վերադարձ այլևս չի կարող լի...

Այսօր «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել ՀՅԴ-ի նախաձեռնած քաղաքական հանդիպումը, որին  «Ժառանգություն»-ից մասնակցում էին  կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, Գործադիր մարմնի անդամներ Հայկ Գասպարյանը, Գագիկ Մարգարյանը,  ՀՅԴ-ից՝ ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը և Արմենուհի Կյուրեղյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ գործունեության հնարավոր ուղղությունները, համագործակցության եզրեր ընտրվեցին դատաիրավական բարեփոխումները, ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունները:

Այս մասին տեղեկացնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը:

Նշվել է, որ Արցախի և Հայաստանի հետագա առավել սերտ գործակցության հարցում երկու կուսակցությունների դիրքորոշումները ընդհանուր են, և քաղաքական անցյալին վերադարձ այլևս չի կարող լինել: