Քաղաքացու վրա թքելը եվրոպական ձգտում

«Ցանկանում եմ փոխանցել իմ ընտրողների մեծամասնության եվրոպական ձգտումները: Հայաստանի և Եվրոպայի մերձեցումը պետք է լինի շարունակական և ֆունդամենտալ»,-երեկ Ազգային Ժողովում ԵՄ դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը։ Դեսպանները ծափահարել են Ալեն Սիմոնյանի այս խոսքերին և ակնհայտ էր նրանց ոգևորությունը։

Հիշեցնենք, որ ԵՄ դեսպանների ծափերին արժանացած Ալեն Սիմոնյանը ամիսներ առաջ թքել էր իրեն փողոցում քննադատած քաղաքացու վրա։ Ստացվում է, որ դեսպանները ևս համարում են, որ քաղաքացու վրա թքելը եվրոպական ձգտում է։