
Իշխանափոխության պահանջով հանրահավաք իրականացնող քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ այսօր՝ հունվարի 28-ին Կառավարության շենքի առջեւ քաշքշուք տեղի ունեցավ։
«Մենք գալիս ենք ազատագրելու կառավարության շենքը թշնամիներից եւ հրավիրաում ենք բոլոր նրանց, ովքեր պատրաստ են ստանձնելու երկրի կառավարությունը, պարտավոր եք գալ եւ ստանձնել ժամանակավոր կառավարումը»,-ասաց «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը:
Արդեն կառավարության շենքի մոտ իրավիճակը լարվեց, քաղաքացիները փորձում էին մուտք գործել կառավարության շենք:
Մի քանի շարք կազմած ոստիկանները վահաններով պաշտպանում են շենքը քաղաքացիներից՝ թույլ չտալով նրանց մտնել շենք: