Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը

Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։

Հիշեցնենք, որ բազմաթիվ քաղաքացիներ օրեր շարունակ Կիրանցում փակ են պահում ճանապարհը՝ բողոքելով իշխանության՝ Ադրբեջանին միակողմանի տարածքներ հանձնելու գործողություններից։