Քաղաքացին ջրադուլ է հայտարարել՝ հանուն եղբայր...

Ռոնալդ Խոստիկյանը արդեն երրորդ օրն է, ինչ կառավարության մոտ ջրադուլ է հայտարարել: Պայքարում է երկվորյակ եղբայրների համար, ովքեր նրա խոսքով՝  12 տարի ազատազրկման են դատապարտվել շինծու մեղադրանքներով: Խոստիկյանի պահանջը մեկն է՝  գործի հետքննություն: 

«Եղբայրներս գողություն կատարելու մեղադրանքով Վանաձորում կալանավորված են արդեն 5 տարի: Բանն այն է, որ ավտոմասեր էին գնել առանց իմանալու, որ դրանք գողացված են: 

Քննիչը իմացել է, որ մենք հնարավոր է գումար ունենանք, և օգտվելով առիթից, որ եղբայրներս նախկինում դատապարտված են եղել, գործ է սարքել»,- ասում է Խոստիկյանը:

Գործի վերանայման պահանջով դիմել է համապատսխան մարմիններին, արդյունքի չի հասել.

«Անցյալ տարի էլ եկա այստեղ, ջրադուլ սկսեցի: Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն եկավ, ասաց, որ գնամ վարչություն, դիմեմ՝  գործը նորից կքննեն: Դիմում գրեցի, խոստացան՝ ամեն ինչ լավ կլինի, գործը կվերանայեն, բայց խաբեցին: Գործը օդի մեջ մնաց, սահմանափակվեցին միայն ցուցմունքս վերցնելով»,- ասում է նա: