«Քաղաքացին ավելի է աղքատանում, կարծում եմ՝ լր...

ԱԺ-ում Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ հանրային լսումների ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց. «Կառավարության ծրագրում հայտարարում ենք աղքատության դեմ ռազմավարական պայքարի մասին, մյուս ձեռքով ակցիզային հարկը բարձրացնում ենք, որից հետո անհնար է, որ ապրանքի գները չբարձրանան, քաղաքացին ավելի է աղքատանում, ոնց ենք համադրում այս ուղեգիծը, այստեղ կարծում եմ՝ լրջագույն սխալ ենք թույլ տալիս»:

Բագրատյանը չի կարծում, որ տրված գործիքներն արդյունավետ են. «Պարզեցման համար, որպեսզի ժողովուրդը շատ հեշտ աշխատի, մենք պետք է գործիքակազմ տանք, էն որ 58 մլն-ը 115 մլն ենք դարձնում, սա շատ թույլ է»:

Պատգամավորի կածիքով` շրջանառության հարկը պետք է կիրառվի ողջ տնտեսության վրա, ինչն էական արդյունքներ կտա: