Այսօր առավոտյան լրատվականներով տարածված նյութը ոչ այլ ինչ էր, քան անհաջող կատակ։ Այս մասին գրել է Երեւանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը։
«Քաղաքացի, որի ինքնությունն այժմ պարզում են իրավապահները, իրեն պատկանող ավանակին ներկել էր զոլերով և տեսանյութ նկարահանելու համար տարել Մյասնիկյան պողոտա։ Հայտնում եմ, որ Կենդանաբանական այգու զեբրերն ապահով են, իրենց ազատավանդակում են»։
Ավելի վաղ Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ Կենդանաբանական այգուց զեբր է փախել։



