
Կառավարության նիստում հավանության է արժանացել օրինագծերի փաթեթը, որով նոր կարգավորումներ են մտցվում վարորդական վկայականների տրամադրման գործընթացում։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի խոսքով, առաջին անգամ, երբ անձը վարորդական վկայականի իրավունք ստանալու քննությունից բացասական գնահատական է ստանում, թե՛ տեսական, թե՛ գործնական քննության վերահանձնման հաջորդ ամենասեղմ ժամկետը 1 շաբաթ հետո է։ Սակայն, ըստ նրա, բազմաթիվ քաղաքացիներ խնդրում են, որ որոնք պատրաստ են արագացված ծառայություններ ձեռք բերել, ոչ թե 7 օր անց վերահանձնեն քննությունը, այլ ավելի շուտ։
«Ըստ այդմ, առաջարկում ենք 1-ին անգամ բացասական ստանալու դեպքում հաջորդ օրը քննությանը մասնակցելու համար սահմանել հավելյալ վճարով քննություն հանձնելու հնարավորություն: Այն կկազմի 45 հազար դրամ: Առաջին անգամ բացասական ստանալու դեպքում, եթե անձը ոչ թե հաջորդ օրը ցանկություն ունի կրկին քննություն հանձնելու, ապա այս դեպքում անձը կրկին՝ էքստրավճարի տրամաբանության մեջ, ևս 30 հազար դրամ վճարելու պայմանով, կարող է ավելի սեղմ ժամկետում հանձնել քննությունը»,- ասել է նա՝ հավելելով, թե սա հավելյալ հնարավորություն է քաղաքացիների համար: