Քավոր Պետրոսի` Սերժի և խաչագող Ժիրայրի փետրվա...

Ձեզ ենք ներկայացնում Արմեն Բիլյանի հոդվածաշարի 7-րդ մասը․

Ավելի քան երկու տասնամյակների իր դավաճանական գործունեությամբ արդեն իսկ բացահայտված ու մերկացած Ժիրայր Սեֆիլյանն իր ամբողջական ձախողումն ու մերկությունը ծածկելու, ինչպես նաև «ջրի վրա» մնալու անհուսալի ցանկությամբ շարունակում է քավոր Պետրոսի` Սերժի, առաջադրանքով «ազգային» խաղալու իր փորձերը:

Ամբողջությամբ ջրի տակ չանցնելու հույսով, քավոր Պետրոսը հիմա էլ խաչագող Ժիրայրին հանձնարարել է կառչել վերջին շաբաթներին ներկայացած երկու առիթից. Նիկոլի՝ ազգային ինքնությունից ու արժանապատվությունից, արժեքներից ու խորհրդանիշներից հրաժարվելու ու ամբողջությամբ թուրքերի տակ պառկելու իսկապես դավաճանական հերթական ծրագրից և օրացույցով ներկայացած, 1921թվականի փետրվարյան ապստամբության տարելիցից: «Ճարպիկ» Ժիրայրը նորից փորձում է «որսալ» «ապստամբության» գաղափարի «մարմնավորող» ներկայանալու առիթը:

Նա հայտարարում է, որ Նիկոլի նոր սահմանադրության ծրագիրը հետապնդում է «հայ ժողովրդի ոչնչացումը» և կոչ է անում համախմբվել «ոչ ոչնչացման» գաղափարի շուրջ և ավելացնում է՝ «երբ խոսում ենք ոչնչացման վտանգից, պետք է պատրաստ լինենք ամեն ինչի»:

Ի՞նչ է ակնարկում Ժիրայրը, երբ ասում է «ամեն ինչի», իհարկե՝ «ապստամբությանը»: Իսկ 1921 թվականի փետրվարյան ապստամբության տարելիցը առիթ է ապստամբության գաղափարը նորից շահարկելու և իր շուրջ «համախմբվելու» կոչ անելու:

Քավոր Պետրոսի տրամադրած գումարով «Համախմբում» բեմադրելու նպատակով կազմակերպում է «լեփ լեցուն» դահլիճային հավաք, իսկ հետո մի քանի տասնյակ հոգով խղճուկ երթ դեպի Ռուսաստանի դեսպանատուն: ԱՄՆ-ում բնակվող, հեռվից իրական պատկերը լավ չտեսնող դեռևս խաբված մի քանի «կթու կովերի» համար բեմադրված ներկայացումը ևս մի քանի օրվա համար հաջողությամբ կատարված է, մի քիչ էլ «դրամ» կարող է հոսել:

Այժմ խաչագող Ժիրայրը իբր դեռ չի կարողանում «ապստամբել» որովհետեւ բավարար ժողովուրդ չի հավաքվում: 2016 թվականին Ժիրայրը չսպասեց, որ տասնյակ հազարավորներ փողոցները ողողեն, որ նոր նա «ապստամբեր»: Առանց ժողովրդին սպասելու՝ քավոր Պետրոսի հանձնարարությամբ, ինձ և իմ նմաններին օգտագործելով 2016 թվականին «զինյալ ապստամբություն» կազմակերպեցիք: Այժմ մենք լավ գիտենք, թե ի՞նչ նպատակ էին հետապնդում այն ժամանակ: Ինչո՞ւ հիմա, երբ Ժիրա՛յր քո իսկ բառերով՝ «հայ ժողովրդի ոչնչացումն» է մոտենում, դա չես անում:

Խաչագող Ժիրայրը և նրա շրջապատը ասում էր՝ ապստամբելու իրավունքը սրբազան իրավունք է: 2018 թվականին նրանք ասացին՝ «Ապստամբության էջը փակում ենք»: 2016 թվականին «հանուն Արցախի» առանց ժողովրդին սպասելու իբր ապստամբում էիք, ինչու՞ ներկա՝ իսկապես օրհասական պահին չեք ապստամբում, այլ «ժողովրդի անտարբերության» պատրվակով մանիպուլացնում եք դեռեւս խաբվածներին: Խաչագող Ժիրայրը հիմա ասում է՝ 2020 թվականին «հնարավոր էր դիմադրել, դիմանալ, և որոշ ժամանակ անց այլ վիճակ ստեղծել ռազմի դաշտում»: Ասում է՝ «Մեզնից ինչ կախված եղել է, արել ենք»: Իսկապե՞ս, այ Ժիրայր Պիկաբիջ:

Հարց խաչագող Ժիրայրին․ դու ե՞ս ապստամբելու Նիկոլի դավաճանությունների դեմ, դո՛ւ, ով առնվազն 2014 թվականից սերտ համագործակցել ես նրա հետ: Հիշեցնեմ` 2014 թվականին քո, Գարեգինի, Արայիկի (դթում), Նիկոլի, Արտակ Զեյնալյանի մասնակցությամբ սերտ համագործակցության հուշագիր կնքնելու միջոցառումը: Նիկոլի ու նրա մեղսակիցների հետ քո և քո մեղսակիցների համագործակցությունը հանգեցրեց 2020 թվականի դավաճանության և մինչև օրս շարունակվող կործանման: Ձեր համագործակցությունը հանգեցրեց նաև 2021 թվականի դեկտեմբերի 10-ի իմ՝ 25 տարով դատապարտմանը:

Արայիկ Հարությունյանի ու Արարատ Միրզոյանի քիրվա՝ Գարեգին Չուգասզյանի հետ ե՞ս Նիկոլի դեմ ապստամբելու: Այն Գարեգինի, ով դեռ 1990 թվականի սկզբներից դավաճանել է իր բիզնես գործընկերներին, նրանցից մեկին պատճառելով 12 տարվա բանտարկություն: Այն Գարեգինին, ով 2016 թվականին 2 տարով փախավ և հանգրվանեց Սերժի թաքստոց-ամառանոցում, ով իր «մեղքերը քավելու» համար 2018 թվականին Մատենադարանում հացադուլ արեց, ում Նիկոլը հանդիպեց, որից հետո Գարեգինն ասաց՝ «բավարարված եմ», իսկ «Սասնա ծռեր» խմբավորման ազատ արձակման համար շարունակվող բողոքի ցույցերն անվանեց «սաբոտաժ», այն Գարեգինին, ով 2018 թվականին իր կարճ կալանավորումից դուրս եկավ Արարատ Միրզոյանին ու Լենա Նազարյանին թևանցուկ:

Ժիրայրը Նիկոլի դավաճանության ներկա փուլում նոր պատվեր է ստացել և կատարում է այն: «Համախմբման» կոչ է անում: Ո՞վ է քեզ միանալու, ոչ ոք: «Բևեռի» դրոշն ես բարձրացնում, հետո իջեցնում, զուգահեռ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի դրոշն ես բարձրացնում, հետո իջեցնում ու «համախմբման» դրոշը բարձրացնում ու շարունակում այս խեղկատակությունը:

«Սասնա ծռերի» գործողության մասնակցածներից երկրորդ խմբի դատավարությունը 7 տարի ձգձգվում է, նրանցից ոմանք քո շուրջ ֆռֆռում, Նիկոլ են փնովում, բայց մնում են ազատության մեջ:

Դու և քո մեղսակիցները ոչ մի իրական ապստամբություն անող չեք: Դու միայն դավաճան ես և «ազգայինի» քողի տակ արդեն շատ ձախողված խաչագող: Դու «խաչագողել» ու «խաչագողում» ես Նժդեհին, Փետրվարյան ապստամբությունը, Արցախյան ազատամարտը և Մոնթեին, իրականում դավաճանելով բոլորին: Դու դավաճանել ու վաճառել ես նաև ինձ: Իմ չկատարած «հանցագործության» համար նենգ գործարք իրականացրել թե՛  Սերժի, և թե՛ Նիկոլի հետ, սկսած 2016 թվականից մինչև այսօր: Քո և ձեր դավաճանությունը ծածկելու համար նախ ասում էիք, թե իմ մեղադրվելը «պատահական հավանականության» արդյունք է: Մինչև 2018 թվականը ասում էիք թե դրանում մեղավորն այն ժամանակվա ռեժիմն» էր: 2018-2020 թվականներին Նիկոլին «նեցուկ» էիք: 2021 թվականից իբր «նեցուկ» չեք: Այդ դեպքում ինչու՞ չպաշտպանեցիր դատական առաջին ատյանի կողմից 2021 թվականի փետրվարի 24-ի իմ արդարացման վճիռը և ընդհակառակը, իմ արդարացումը իբր իմ և «ռեժիմի» միջեւ գործարքի արդյունք ներկայացրեցիր: Չէ՞ որ ասում էիք թե դուք գիտեք, որ ոստիկանի վիրավորման դեպքի հետ ես կապ չեմ ունեցել, ես դեպքի վայրում չեմ գտնվել: Ինչո՞ւ չպաշտպանեցիք ոստիկանի մահվան գործով դատավորի պահանջած նոր քննության պահանջը: Ինչու՞ վերաքննիչ «դատավարության» փուլում դատավորներ փոխել տվեցիր: Ինչու՞ դու և ձեզնից ո՛չ մեկը ծպտուն չբարձրացրեց «վերաքննիչի» կողմից իմ նկատմաբ անարդար վճռի կապակցությամբ: Դու պարզապես դավաճան ես: Ոչ միայն իմ, այլ հազար անգամ ավելի ահավոր՝ ազգի նկատմամբ: Դավաճան ես և խաչագող: Մեր օրերի քավոր Պետրոսը` Սերժը, այժմ իր բոլոր հաճախորդներին ակտիվացրել է: Նրա ակտիվի մեջ են մտնում և դեռ դերեր ունեն` «հերոս» Ժիրայրը և «ապստամբ» Վարուժանը: Պարզվում է քրեակատարողական հիմնարկում Վարուժանի մասնակցությամբ հատուկ ֆոտոսեսիա են անցկացրել և նրա համար վարչապետի թեքնածուի լուսանկար են պատրաստել: Քավոր Պետրոսը` Սերժը, այժմ էլ իր շրջապատին և հաճախորդներին պատրաստում է մի նոր ավանտյուրայի իրականացմանը: Կեղծ իշխանափոխության խոսակցություն է տանում: Նրա ողջ ակտիվը զբաղված է: Հաճախորդները երկար ժամանակ պարապուրդից հետո աշխատանքի են անցել: Քավոր Պետրոսի ֆինանսական աջակցությունը հասել է նաև ԶԼՄ-ին: Քավոր Պետրոսի իր բոլոր կարգի հաճախորդներին գործի դնելով ամեն գնով շեղում և քողարկում է աղետի ծրագիրը, որ Նիկոլը մինչև վերջ ավարտին հասցնի ստանձնած առաքելությունը: Երկու օր առաջ լրագրողի հարցին ծերացած քավոր Պետրոսը չկարողացավ համոզիչ պատասխանել: Ասում էր, որ  «ոչ ես չեմ ձգտել, ես, ես, ես չեմ ձգտել, ես չեմ ձգտել, ես դարձա վարչապետ որպեսզի էս արհավիրքը հեռացնեմ Հայաստանից, ես տեսնում էի, որ ահավիրք է մոտենում»:

Է՜հ Քավոր Պետրոս, էլ չէս համոզի, բա որ տեսնում էիր, ահավիրք է մոտենում «Մարիոթում» ինչո՞ւ էիր թատրոն խաղում, բա հայտարարությանդ տեքստի մեջ ինչո՞ւ էիր Նիկոլին ճիշտ հանում, ինչո՞ւ էիր ՀՀԿ-իդ ասում որ Նիկոլ ընտրեն: Բա, որ տեսնում էիր ասեիր: Քավոր Պետրոս՝ ասենք Նիկոլին բերեցին փողոցից քեզ մերժելու օրակարգով, բա էն Արմեն Սարգսյանին, որ ԿԳԲ-ի և «Բրիթիշ պետրոլիումի» ագենտն էր, դրա բերելն էլ մեկնաբանիր: Դրան դո՛ւ ես բերել Քավոր Պետրոս, անձամբ դո՛ւ, ինչպես և Նիկոլին:

 Քավոր Պետրոս, 2016 թվականին մեզ մտցրեցիր ՊՊԾ գունդ, սպանեցիր երեք ոստիկան, որոնցից` Գագիկ Մկրտչյանի սպանությունը հանիրավի մեղսագրեցիր ինձ, անունը դրեցիր թե քեզնից անկախ զինված ապստամբություն է եղել: Մեզ ՊՊԾ գունդ մտցնելուց մի օր առաջ Ստեփանակերտում փակ հանդիպման ժամանակ ասում էիր, որ հողերը պետք է հանձնել, թե չէ երգելու եք՝ Ստեփանակերտ, Ստեփանակերտ:

Քավոր Պետրոսը իր սալյարկայի գողության գործով դատարանի առջև ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան, ասում է, որ իր պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո կարող էր գնալ տուն հանգստանալու, բայց առաջադրվեց, որ թույլ չտա հողեր հանձնելը: Չէ Քավոր Պետրոս, ստո՛ւմ ես, դու առաջադրվեցիր, որ Նիկոլ բերես, դու առաջադրվեցիր, որ կեղծ ընդդիմություն Նիկոլին, դարձնես իշխանություն, որ լինես նրա կեղծ ըննդիմությունը և տիրություն անես Հայրենիքը հանձնող կեղծ ընդդիմադիր դաշտը, ինչը որ անում ես շուրջ 6 տարի:

Քավոր Պետրոս, շատ ես ծերացել, գոնե օր ծերության քո անփառունակ կյանքին հրաժեշտից առաջ խոստովանիր ճշմարտությունը, խոստովանիր, որ Նիկոլը դեռ պետք է մնա, որ ավարտին հասցնի ազգակործան ծրագիրը:

Այսօր լրացավ իմ արդարացման դատավճռի երեք տարին: Ես բանտում եմ, իսկ սպանության մեղավորները հյուրախաղերով զբաղեցնում են մարդկանց` նոր աղետը սպասարկելու նպատակով:

(Շարունակելի)

Արմեն Բիլյան «Արմավիր» ՔԿՀ

24 փետրվարի, 2024 թվական