Քաշքշուկ ԱԺ-ում. Ռուբիկ Հակոբյանին անվտանգութ...

Ազգային ժողովում, այսօր՝ հոկտեմբերի 17-ին ընդդիմության կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ անվտանգության աշխատակիցները քաշքշելով ԱԺ նիստերի դահլիճից դուրս տարան Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանին:

Նրանք որեւէ պատճառաբանություն չբերեցին, միայն հայտնի դարձավ, որ դա աշխատակազմի ղեկավարի հրահանգն է եղել:

Մի պահ իրավիճակը լարվեց «Հայաստան» խմբակցության ղեկավարի աշխատասենյակի դռան մոտ, քանի որ Ռուբիկ հակոբյանն ուզում էր մտնել եւ իրերը վերցնել, սակայն նրան թույլ չտվեցին: «Այդ ստորությունն ինչի՞ եք անում, ես ձեր հերն անիծելու եմ, իմացեք»,-մատը թափ տալով ասաց Հակոբյանը:

Նշենք, որ լսումների ժամանակ իր ելույթում Ռուբեն Հակոբյանը, մասնավորապես, ասել էր. «Պետք է ամեն գնով վռնդել այս իշխանություններին, ամեն գնով նշանակում է ապստամբել, նշանակում է մահապարտների ջոկատներ կազմել եւ քշել իրենց»: Հավանաբար, դա է եղել պատճառը:

Հիշեցնենք, որ խորհրդարանական լսումներն անցկացվում են «Հայաստան» խմբակցության  հրավերով, որի ընթացքում քննարկվում է խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: