Քասախ գյուղում բախվել են «Mercedes»-ը և «Juke...

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 07:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes» և «Juke» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով «Juke»-ը կողաշրջվել և մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում:Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի մեղավորը եղել է «Juke»-ի վարորդը, ով հանդիպակաց երթևեկել է, վթարային իրավիճակ ստեղծել առջևով ընթացող ավտոմեքենաների վարորդների համար, ապա «Mercedes»-ը դուրս է եկել դեպի գլխավոր մայրուղի, որտեղ էլ տեղի է ունեցել բախումը: