Քարվաճառը հայկական ասելով ի՞նչ եք հասկանում․...

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ով օրերս հայտարարել էր, թե Քարվաճառը հայկական չէ, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հակառակն ասաց՝ Քարվաճառը հայկական է:

«Ուզում եմ անդրադառնալ իմ ընկեր և հրամանատար Սասուն Միքայելյանի, պատգամավոր Թագուհի Թովմասյանի և մեր շատ հայրենակիցների արտահայտած անհանգստությունների հետ կապված, ուզում եմ ասել հետևյալը՝ իմ հարցազրույցում ես Քարվաճառի վերաբերյալ հարցին անդրադարձել եմ այն օրերին տիրող, նաև այսօր աշխարհաքաղաքական իրողությունների կոնտեքստում: Որևէ մեկը չի կարող իմ խոսքի մեջ գտնել նշույլ անգամ, որը կարող է տանել այն մտքին, որ ես կասկածի տակ եմ դնում Քարվաճառի հայկական պատկանելիության հարցը: Իհարկե, Քարվաճառը հայկական է»,- շեշտեց պատգամավորը:

Այնուհետև նա հորդորեց լրագրողներին դիտել իր հարցազրույցը և փորձել հասկանալ՝ հայկական ասելով՝ ինչ են հասկանում։