Քարաթափում Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տ...

Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 16-ին, ժամը 18:47-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 9 խմ). ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

ՃՇՇ աշխատակիցների կողմից կատարված մաքրման աշխատանքների արդյունքում երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն։