Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանել է Հայաստան։
«Երկու օրով վերադարձա Երևան՝ հանդիպումների։ Քանի որ միջազգային իրավիճակն ավելի է լարվել, Եվրամիությունը առավել քան երբևէ հավատարիմ է խաղաղ և բարգավաճող Հարավային Կովկասի նպատակին», - գրել է Կլաարը Twitter-ում:
Կլաարը Հայաստանում էր փետրվարի կեսերին։