Վեդի խոշորացված համայնքի Գինեվետ բնակավայրում հուլիսի 10-ին Վեդիում ցեմենտի գործարանի կառուցման աղմկահարույց նախագծի շուրջ 4-րդ հանրային լսումներն իրականացնելու համար ՏԻՄ-ը չի ապահովել բավարար պայմաններ՝ բոլոր շահագրգիռ կողմերի պատշաճ ներգրավման համար։ Նման պնդում են անում բնակիչներն ու հասարակական սեկտորի ներկայացուցիչները։
Կարմիր սարը, որի մոտ է հանքը, գտնվում է Վեդի համայնքի կազմում գտնվող Գինեվետ ու Արտաշատ համայնքի կազմում գտնվող Այգեզարդ գյուղերի տարածքում։
«Չորրորդ հանրային լսման մասին իմացել եմ պատահաբար Շրջակա միջավայրի նախարարության կայքից, երբ ուսումնասիրում էի այդ ընկերության կողմից ներկայացրած նյութերը»,- «Չհանրային լսումներ Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Այգեզարդ գյուղի նախաձեռնող խմբի համակարգող Արփինե Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։



