Քանի կա «բաց հասարակությունը», կապիտուլյանտը...

Քանի կա «բաց հասարակությունը», որը հասարակական ու ազգային օրակարգերը հակադրելու է միմյանց, կապիտուլյանտը կամ կապիտուլյանտակերպերը հավերժ վերարտադրվելու են։ Նման գրառում է կատարել քաղաքագետ էդգար էլբակյանը։

«ՀՅԴ հիմնադիր Քրիստափոր Միքայելյանի աշակերտներից Ակնունին 1915 թ․-ին աքսորվեց։ Աքսորի ճանապարհին նա խնդրում էր թուրք զինվորներին, որ օգնեն կապվել Թալեաթի հետ՝ կարծելով, թե շփոթմունք կա, քանզի ինքը Թալեաթի ընկերն է։ Ակնունին սպանվեց հենց գաղթի ճամփին, նախքան աքսորավայր հասնելը։

 

Թշնամուդ ճիշտ չնույնականացնելը պարտության 99%-ն է։ Հայաստանի գերթշնամին կապիտուլյանտը չէ, այլ Հայաստանին պարտադրված արժեհամակարգային կոորդինատային համակարգը՝ յուր «բաց հասարակությամբ»։

Քանի կա «բաց հասարակությունը», որը հասարակական ու ազգային օրակարգերը հակադրելու է իրար, կապիտուլյանտը կամ կապիտուլյանտակերպերը հավերժ վերարտադրվելու են»,- գրել է ։