Քանի դեռ ուշ չէ, հորդորում ենք վարչապետին գրե...

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչությունը Նիկոլ Փաշինյանին հորդորում է հեռանալ։

«Հրաժարական չտալը պետք է հանգեցներ այսպիսի իրավիճակի։ «Ալյանս» կուսակցությունը պարտությունից, կապիտուլյացիայից ու համազգային աղետից հետո պահանջեց վարչապետի և կառավարության հրաժարականը։ Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ իշխանությունը պետք է ենթարկվի պատասխանատվությունից բխող տրամաբանությանը։ Հակառակ պարագայում՝ հետևանքները կարող են լինել անկանխատեսելի։

Քանի դեռ ուշ չէ, քանի դեռ անդառնալին տեղի չի ունեցել, հորդորում ենք վարչապետին գրել հրաժարականի դիմումը», - ասված է կուսակցության տարածած հայտարարությունում։