Քամու հետեւանքով մայրաքաղաքում ծառեր են տապալ...

Քամու հետեւանքով այսօր՝ մարտի 29–ին, մայրաքաղաքում դեֆորմացված, սերտաճած, կենսունակության ավարտին մոտ ծառեր են տապալվել։

Ինչպես տեղեկանում ենք «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի ֆեյսբուքյան էջից, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Բաբաջանյան 27 հասցեում, թեղին վնասել է քաղաքացու ավտոմեքենան։

Ծառ է տապալվել նաեւ Կենտրոն վարչական շրջանում՝ Արշակունյաց 2/19 հասցեում։ Պատին սերտաճած այլանթ տեսակի ծառը վնասել է ավտոմեքենա։