«А теперь я Наташа» կամ քաղաքական «սեռափոխութ...

Հայաստանում քաղաքականությունը վաղուց կտրել է իր կապը բարոյականության և սկզբունքների հետ: Քաղաքական գործիչ անվանվողների մեծ մասը 《պատվերով համերգի 》 սկզբունքով են գործում։ Մարդիկ, ովքեր իբրև պայքարում էին, Հայաստանի եվրոպականացման համար` մեկ օրում կարող են դառնալ վագներականից էլ թունդ պրոռուսական գործիչ:

Երեկ հանրայինի եթերում նման մի տեսարանի ականատես եղանք: Հայաստանը ԵԱՏՄ-ից հանելու գաղափարի ջահակիր, Նիկոլ Փաշինյանի դեսպան Էդմոն Մարուքյանի թիմակից Դավիթ Խաժակյանը բանավիճում էր Փաշինյանի արևմտամետ աջակիցների հետ: Մի պահ կարելի էր կարծել, թե Մարիա Զախարովան է ընդդիմախոսում Փաշինյանի մանր գործակալներին։

Հետաքրքիր է, որ ընդամենը տարիներ առաջ Խաժակյանը իր պատվով էր երդվում, որ ԵԱՏՄ-ն վնասակար է Հայաստանի համար․ «մարդիկ, արդեն երկար ժամանակ է՝ հասկացել են, որ ԵԱՏՄ-ն ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական օգուտ չի բերել Հայաստանին, հակառակը՝ վնասել է և՛ տնտեսապես, և՛ քաղաքականապես, և այդ կառույցում Հայաստանի գտնվելը դարձել է ոչ միայն անիմաստ, այլև վնասաբեր: Կարծում եմ՝ այս գիտակցությունն արդեն հասարակության մեջ տարածվում է»,-168․ամ-ի հետ զրույցում ժամանակին հայտարարել էր Խաժակյանը՝ փորձելով հիմնավորել ԵԼՔ դաշինքի ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծը, որն այդ օրերին ներկայացվել էր խորհրդարան։ Իսկ ահա ամիսներ առաջ, երբ դեռ իր շեֆ Մարուքյանը պաշտոնապես Փաշինյանի դեսպանն էր, այս երիտասարդը պաշտպանում էր իշխանությունների հակառուսական թեզերը։

Խաժակյանն ու իր շեֆ Մարուքյանն, ըստ էության, հասկացել են, որ սպառել են իրենց ու Փաշինյանի կողմից մեկ անգամ օգտագործվելուց հետո դեն են նետել՝ որոշել են քաղաքականապես սեռափոխվել ու «А теперь я Наташа» սկզբունքով հիմա էլ ռուսամետ խաղալ։ Նախանձելի լավատեսություն ունեն։