
Երեքշաբթի պղնձի գինը նվազում է։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։ Դոլարի թանկացումը զսպում է արդյունաբերական մետաղի գնանշումները։
Պղնձի մարտյան ֆյուչերսները Comex բորսայում էժանացել են 0,32 տոկոսով՝ մինչեւ 4,165 դոլար մեկ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կիլոգրամ)։