Պղինձն էժանացել է

Պղնձի գինը երկուշաբթի իջնում է մոտ 1 տոկոսով, վկայում են աճուրդների տվյալները։

Պղնձի մարտյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,87 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,8 228 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), ուրբաթ օրվա արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, մնացել է 8,543 դոլարի սահմաններում, ալյումինիումինը նվազել է 0,9 տոկոսով՝ 2 480,5 դոլար, ցինկինը բարձրացել է  0,12 տոկոսով՝ 3 240,5 դոլար։