
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել ՀԱՊԿ առաջնորդների հանդիպմանը: Այս մասին РИА Новости-ին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Այո, պլանավորում է»,- ասել է Պեսկովը ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նստաշրջանին կմասնակցի Ռուսաստանի նախագահը:
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 28-ին: Այս մասին հաղորդվում է կազմակերպության թելեգրամյան ալիքում։
Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է քննարկել 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության աշախատանքի արդյունքները ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ:
Նախատեսվում է նաև քննարկել Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելուն ուղղված համատեղ միջոցառումները։