Պուտինը Թուրքմենստանի նորընտիր նախագահին պարգ...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին պարգևատրել է Բարեկամության շքանշանով: Այս մասին նշվում է Կրեմլի պաշտոնական կայքում:

Նշվում է, որ Բերդիմուհամեդովը պարգևատրվել է «ՌԴ և Թուրքմենստանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար»:

Սերդար Բերդիմուհամեդովը Թուրքմենստանի նախագահի պաշտոնում էր ընտրվել 2022 թվականի մարտի 12-ի ընտրություններում: Մինչ այդ երկար տարիներ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր նրա հայրը՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: