ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Ծնունդը նշել է Պոկլոննայա բլրի վրա գտնվող Մեծ նահատակ Գեորգի Հաղթականի եկեղեցում։
Ռուսաստանի նախագահը նաև շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին և Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին, որոնք նշում են Քրիստոսի Ծնունդը:
«Այս պայծառ, երկար սպասված տոնը թանկ է միլիոնավոր մարդկանց համար ամբողջ աշխարհում: Նա հավատացյալներին տալիս է ուրախություն և հույս, ներշնչում է բարի մտքեր, գործեր և արարքներ: Սուրբ Ծննդյան օրերին մենք հստակորեն, ամբողջ սրտով զգում ենք, թե որքան կարևոր են մեզ համար մեր ընտանեկան ավանդույթները՝ փոխանցված սերնդեսերունդ»,- ասվում է շնորհավորական ուղերձում։