Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 11-ից 13-ը աշխատանքային այցով կայցելի Հնդկաստան, որտեղ կմասնակցի BRICS-ի 18-րդ գագաթնաժողովին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա երկկողմ հանդիպում կանցկացնի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։
Սեպտեմբերի 13-ին տեղի կունենա ընդլայնված բաց նիստ՝ BRICS-ի գործընկեր երկրների առաջնորդների, հրավիրված պետությունների ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված ներառական համաշխարհային աճին և կայուն զարգացմանը։



