Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ երեք երկրների ղեկավարները վերադարձել են ուկրաինական թեմայի քննարկմանը։
Ելիսեյան պալատը հայտնել է, որ Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարները պահանջել են «անհապաղ հրադադար» հաստատել Ուկրաինայում։ Շոլցը եւ Մակրոնը նաեւ «պնդել են, որ ճգնաժամի ցանկացած լուծում պետք է համաձայնեցվի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ»,-ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։
Երեք առաջնորդները հայտարարել են, որ իրենք առաջիկա մի քանի օրվա ընթացքում կշարունակեն սերտ կապ պահպանել միմյանց հետ: