Պուտինը շնորհավորել է Բայդենին ընտրություններ...

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ջո Բայդենին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

Պետության ղեկավարը հաջողություն է մաղթել քաղաքական գործչին եւ համոզմունք հայտնել, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն, չնայած տարաձայնություններին, կարող են նպաստել բազմաթիվ խնդիրների լուծմանը: «Իմ կողմից ես պատրաստ եմ Ձեզ հետ փոխգործակցության եւ շփումների»,- շեշտել է Պուտինը:

Բայդենը նախօրեին ստացել էր ընտրիչների 306 ձայն, գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 232 ձայն: Նոյեմբերի սկզբին անցկացված ընտրությունների հենց այսպիսի արդյունք էին լրատվամիջոցները կանխատեսում մի քանի շաբաթ շարունակ: