
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին առաջարկել է պարզաբանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի կարգավիճակը:
«Կարծում եմ, որ այսօր կարևոր կլիներ առաջին հերթին նախանշել կարգավորման առանցքային ոլորտներում հետագա քայլերը, որոնք նախանշված են նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունում: Ես նկատի ունեմ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի գործունեության, սահմանազատման գծերի հստակեցման, մարդասիրական խնդիրների լուծման, մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության հետ կապված խնդիրները», - ասել է Պուտինը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Երկուշաբթի երկու երկրների ղեկավարները ժամանել են Ռուսաստան՝ Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո առաջին անձնական հանդիպմանը: