Պուտինը նշել է ՀԱՊԿ ԽՎ-ի դերը ժամանակակից սպա...

Ահաբեկչության, ծայրահեղականության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և ապօրինի միգրացիայի հետ կապված աճող մարտահրավերների պայմաններում անհրաժեշտ է ներդաշնակեցնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների օրենսդրությունները, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Իսկ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովն այս հարցում կարևոր դեր ունի, շեշտել էնա Խորհրդարանական վեհաժողովի հանդիպման մասնակիցներին ուղղված իր ուղերձում:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ միջխորհրդարանական համագործակցության մեկ այլ կարևոր ուղղություն է պետությունների ներքին գործերին արտաքին միջամտությանը դիմակայելու ընդհանուր մոտեցումների մշակումը: Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ այս տարի ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունները անվտանգության ամրապնդումն ու պաշտպանական ներուժի զարգացումն են:

«Եվ, իհարկե, կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին ուղղված ջանքերի համակարգումը այսօր հատկապես կարևոր է», – ասել է ՌԴ նախագահը: