Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին դեկտեմբերի 4-5-ը Հնդկաստանում կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային հրատապ հարցեր: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 4-5-ը պետական այցով կմեկնի Հնդկաստանի Հանրապետություն։
«Այս այցը մեծ նշանակություն ունի, հնարավորություն է տալիս բազմակողմանիորեն քննարկել հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերություն ունեցող ռուս-հնդկական հարաբերությունների ողջ լայն օրակարգը՝ քաղաքական, առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական, մշակութային-հումանիտար բնագավառներում, ինչպես նաև դիտարկել միջազգային ու տարածաշրջանային հրատապ թեմաները։ Հենց այս հարցերը կլինեն Նարենդրա Մոդիի գլխավորած հնդկական պատվիրակության հետ բանակցությունների ուշադրության կենտրոնում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, կկայանա նաև Ռուսաստանի նախագահի առանձին հանդիպումը Հնդկաստանի նախագահ Դրոուպադի Մուրմուի հետ։
Բանակցությունների արդյունքում կընդունվի համատեղ հայտարարություն և կստորագրվեն մի շարք երկկողմ միջգերատեսչական և առևտրային փաստաթղթեր։



