Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայա...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՌԴ նախագահն ասել է, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու, թե ինչ է անելու անվտանգության ոլորտում։

Հիշեցնենք, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ գագաթնաժողովին, որը տեղի է ունենում Ղազախստանի մայրաքաղաքում։