Ես մասամբ համաձայն եմ այն պնդման հետ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հատուկ գործողություն սկսելով Ուկրաինայում, կուլ տվեց Արեւմուտքի խայծը։ Այս մասին փետրվարի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Նրա խոսքով՝ անգլոսաքսոնական աշխարհին, ի վերջո, հաջողվեց Պուտինին ներքաշել լայնամասշտաբ հակամարտության մեջ։ Բագրատյանը հիշեցրեց, որ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման ժամկետները մեկ անգամ չէ, որ հետաձգվել են։
«Այո, ըստ երեւույթին, ինչ-որ տեղ Ռուսաստանի քաղաքական ղեկավարության նյարդերը չհերիքեցին»,- ասաց նախկին վարչապետը։
Նա նաեւ նշեց, որ Ուկրաինայի ողջ տարածքում վերահսկողություն հաստատելու համար Ռուսաստանին անհրաժեշտ կլինի լուրջ ուժեր եւ միջոցներ ներգրավել։ Բագրատյանի խոսքով՝ Ուկրաինայի տարածքում լայնածավալ ցամաքային գործողություն չի իրականացվում։



