Պուտինը կողմ է, որ ԱՊՀ-ն դիտորդ դառնա ՀԱՊԿ-ու...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ է ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու գաղափարին, քանի որ դա, նրա համոզմամբ, լրացուցիչ մեխանիզմներ կստեղծի անվտանգության խնդիրների լուծման համար։ Այս մասին Պուտինն ասել է Աստանայում ԱՊՀ առաջնորդների խորհրդի ընդլայնված կազմով նիստում, որտեղ ստորագրման է ներկայացվել տվյալ կարգավիճակի ընդունման մասին փաստաթուղթը։

«Մենք կողմ ենք ԱՊՀ–ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու` մեր հաստատմանը ներկայացված որոշմանը։ Եթե որոշ գործընկերներ, մասնավորապես` Հայաստանի վարչապետը,  ունեն որոշակի մտահոգություններ այս առնչությամբ, ապա այս հարցը պետք է հետագայում մշակվի, ուշադրություն դարձվի եւ աշխատանք տարվի այդ ուղղությամբ»,-ասել է նա։

Պուտինը կարծիք է հայտնել, որ ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալը որեւէ մեկին չի խանգարում, ընդհակառակը` այդ բոլոր հարթակները խորհրդատվության եւ լուծումների որոնման համար օգտագործելու լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում։